Ավստրիայում Ուկրաինայի նախկին վարչապետի դեմ հետաքննություն է սկսվել

17:18 • 15.04.14

Վիեննայի դատախազությունը հետաքննություն է սկսել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի շրջապատից որոշ անձանց դեմ՝ փողերի լվացման և այլ հանցագործությունների գործերով։


Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, այդ անձանց թվում են նաև Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովն ու նրա որդին՝ Ալեքսեյը։

 

Ավստրիայի արդարադատության նախարարությունը հաղորդել է, որ «բազմաթիվ մարդկանց», այդ թվում՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի և նրա որդու դեմ քննություն է սկսվել։

 

Գերատեսչությունը դիմել է ուկրաինական դատախազությանը՝ խնդրանքով դիմում-միջնորդագիր ներկայացնել, որը թույլ կտա կոնկրետացնել կասկածներն այդ անձանց հանդեպ։

 

Միևնույն ժամանակ Վիեննայի դատախազության խոսնակը հրաժարվել է նշել այն անձանց անունները, որոնց դեմ քննություն է սկսվել։ «Այս պահին քննություն է ընթանում, սակայն ես չեմ կարող ասել, թե ում դեմ»,- ասել է նա։