Բեռլուսկոնին դատապարտվել է մեկ տարվա հասարակական աշխատանքների
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դատապարտվել է մեկ տարվա հասարակական աշխատանքների՝ հարկերից խուսափելու համար, հայտնում է rosbalt.ru-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։
Նախորդ շաբաթ հաղորդվում էր, որ Բեռլուսկոնին պատիժը կկրի սահմանափակ կարողություններով մարդկանց ծերանոցում։ Ենթադրվում է, որ աշխատանքը Բեռլուսկոնիի համար «լուրջ ծանրաբեռնվածություն չի լինի, քանի որ վերջինս պետք է կենտրոն այցելի շաբաթական մեկ անգամ»։










