Հայտնի են Դամասկոսի հայկական դպրոցի հրթիռակոծման հետևանքով վիրավորված հայերի անունները

16:31 • 15.04.14

Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը հրապարակել է այսօր Դամասկոսի Հայ Կաթողիկե «Փարոս» վարժարանի հրթիռակոծման հետևանքով վիրավորված հայերի անունները։

Դամասկոսի Բաբ Թումա շրջանի Հայ Կաթողիկե «Փարոս» վարժարանի հրթիռակոծության հետևանքով զոհվել էր 1, վիրավորվել՝ 50-ից ավելի մարդ։

 

Համաձայն նախնական տեղեկությունների՝ վիրավորների թվում երկու հայ աշակերտ և երկու հայ ուսուցչուհի կա։

 

Վիրավոր աշակերտներն են Նարեկ Մարաշլյանն ու Հակոբ Խտըրլարյանը, իսկ ուսուցչուհիները՝ Սիլվա Լյուլեճյանն ու Ֆրասու Տեշօղլանյանը:


Վարժարան այցելու պահին վիրավորվել է նաև Ռուպա Արիսյանը։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ արտգործնախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացրել էր, որ Դամասկոսի Հայ Կաթողիկե դպրոցի ռմբակոծության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ մոտ 60 անձ։


Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ զոհված 9-ամյա երեխան հայ չէ։