Դոնեցկի շրջանում որոշ օպերատորներ վերականգնել են ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը

19:32 • 15.04.14

Դոնեցկի շրջանում կաբելային հեռուստաընկերության որոշ օպերատորներ վերակագնել են ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:


Ըստ աղբյուրի՝ վերականգնվել է ОРТ, РТР Планета, Россия 24, НТВ МИР և ТВЦ ալիքների հեռարձակումը:


Այս և այլ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումն Ուկրաինայի տարածքում արգելվել էր մարտի կեսերին՝ Կիևի վարչական դատարանի որոշումների համաձայն: