է. Նալբանդյանը վերանշանակվել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնում

15:19 • 15.04.14

ՀՀ Նախագահ Սերժ Սարգյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, որոշել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։