Facebook-ն էլեկտրոնային փողերի ծառայություն է ստեղծում

01:14 • 15.04.14

Facebook սոցիալական ցանցը ցանկանում է ընդլայնել իր գործառույթների շարքը և էլեկտրոնային փողերի ծառայություն է մշակում, որը օգտվողներին հնարավորություն կտա վճարումներ կատարել և դրամական փոխանցումներ իրականացնել Եվրոպայում: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով The Financial Times-ին:

 

Facebook-ը մի քանի շաբաթվա ընթացքում կկարողանա Իռլանդիայի, որտեղ և տեղաբաշխված են ընկերության եվրոպական գրասենյակները, ֆինանսական կարգավորչի ծառայության մեկնարկի հավանությունն ստանալ, որը թույլ կտա դրամական միջոցները խնայել Facebook-ում և օգտագործել դրանք ապրանքների և ծառայությունների դիմաց վճարումների ժամանակ:

 

Facebook-ում խնայված էլեկտրոնային գումարները կարող են օգտագործվել ԵՄ բոլոր երկրներում, այսպես կոչված՝ ֆինանսական ծառայությունների հավաստագրման վավերացման շրջանակում, ինչը ԵՄ երկրներից մեկում գրանցված իրավական ֆինանսական ծառայությունների օպերատորներին հնարավորություն կտա այլ երկրներում ծառայություններ մատուցել՝ առանց լրացուցիչ թույլտվությունների:

 

Facebook-ն արդեն բանակցություններ է վարում Լոնդոնի առնվազն՝ երեք՝ TransferWise, Moni Technologies և Azimo ընկերությունների հետ, որոնք միջազգային դրամական փոխանցումների ծառայություններ են ապահովում բջջային և ինտերնետային կապի միջոցով: Facebook-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկությունը: