Ի պատասխան Կիևի գործողությունների՝ Ժիրինովսկին խորհրդարան է գնացել զինվորական համազգեստով
Ռուսաստանցի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին այսօր ՌԴ-ի պետդումայի նիստին ներկայացել է զինվորական համազգեստով՝ ի պատասխան Ուկրաինայի գործողությունների. Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը հայտարարել էր, որ երկրի արևելքում հատուկ գործողություն են սկսում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ՌԴ-ի զինված ուժերի գնդապետի համազգեստով Ժիրինովսկին ասել է, թե տեսնում է՝ ինչպես է զինվորական հագուստ հագել Կիևում իշխանության եկած «ռազմական խունտան»:
Ժիրինովսկին Մայդանի համար մեղադրել է ԱՄՆ-ին, ասել, որ Վաշինգտոնը ցանկանում է, որպեսզի Եվրոպայում վառոդի հոտ գա և այդ կերպ ավելանա իր բյուջեն: Ժիրինովսկին ամոթանք է տվել Բարաք Օբամային: Նա նաև դատապարտել է Ուկրաինայի կողմից ռազմական տեխնիկայի մոտեցումն անհանգիստ արևելյան շրջաններին:










