Ղազախստանում մտադիր են արգելել կալանավորներին մորուք պահել
Ղազախստանում պատրաստվում են արգելել կալանավորներին մորուք կրել: Նման նորմ է պարունակում նոր Քրեական օրենսգրքի նախագիծը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Tengrinews-ին: Արգելքի նախաձեռնողը Ներքին գործերի նախարարությունն է:
«Այժմ մենք բանակում, զինվորական ծառայության ժամանակ մորուք չենք պահում: Կան որոշակի կանոններ: Մեր դիրքորոշումն այն է, որ մենք դեմ ենք մորուք կրելուն ազատազրկման վայրերում: Մենք նման առաջարկ ենք մտցրել, պատգամավորներն այն քննարկում են»,- հայտարարել է ՆԳՆ ներկայացուցիչ Մեյրամ Այուբաևը։
Սահմանադրական խորհրդի անդամ Նիկոլայ Բելոռուկովը, մեկնաբանելով այդ առաջարկը, նշել է, որ օրենսդրությունը թույլ է տալիս սահմանափակել քաղաքացիների ինքնարտահայտման իրավունքները: Նա կասկած է հայտնել նաև, որ այդ դեպքում սահմանափակումը նպատակահարմար է: Նա չի բացառել, որ նման միջոցն ուղղված է կրոնական ծայրահեղականների դեմ, որոնք մորուք են պահում։










