Ուկրաինական «Պրավիյ սեկտոր» շարժումը պահանջում է փակել Ռուսաստանի հետ սահմանը

12:55 • 15.04.14

Ուկրաինայի «Պրավիյ սեկտոր» ազգայնական շարժման անդամները պահանջել են փակել Ռուսաստանի հետ սահմանը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով շարժման մամուլի ծառայությանը:

 

«Մենք պահանջում ենք փակել Ուկրաինայի սահմանները, և քանի որ Ռուսաստանը պնդում է, որ «կանաչ մարդուկներն» իր զինծառայողները չեն, մենք պահանջում ենք վերացնել այդ ահաբեկիչներին: Մենք ճանաչում ենք ներկայիս իշխանություններին: Չնայած դրան՝ իշխանությունների գործողությունները գնահատում ենք որպես ոչ պրոֆեսիոնալ։ «Պրավիյ սեկտորը» պատրաստ է գլխավորել բոլոր թշնամի տարրերի դեմ պայքարը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարարը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ սահմանը կարող է ամբողջությամբ փակվել։