Գերմանական RWE-ն սկսել է գազ մատակարարել Ուկրաինա
Գերմանական RWE ընկերությունը սկսել է Լեհաստանի տարածքով գազ մատակարարել Ուկրաինա։ Այն նաև ուկրաինական «Нафтогаз» ընկերությանը խոստանում է վառելիքի «զգալի ծավալներ» առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում, եթե հանվեն խողովակաշարերի համակարգում սահմանափակումները, հայտնում է Reuters-ի ռուսական ծառայությունը:
Ռուսաստանն ապրիլին ուժեղացրել է Կիևի վրա ճնշումը՝ գազի գինը կրկնապատկելով և առաջարկելով վճարել 485 դոլար 1.000 խորանարդ մետր գազի համար: Կիևը մերժել է գինը՝ այն անվանելով քաղաքական, և խոստացել ի պատասխան սկսել «արագ կարգով» գազի գնումները գերմանական RWE-ից և ֆրանսիական Gaz de France-ից, ինչպես նաև Սլովակիայից:
Ուրբաթ RWE-ն հայտնել էր, որ բանակցություններ է վարել Կիևին հնարավոր գազի մատակարարման շուրջ և պատրաստ է անցնել արտահանման։










