Հնդկաստանի Գերագույն դատարանը հաստատել է 3-րդ սեռի գոյությունը
Հնդկաստանի Գերագույն դատարանը երեքշաբթի ճանաչել է արականից և իգականից զատ նաև 3-րդ սեռի գոյությունը, ինչը մեծ ոգևորությամբ է ընդունվել տրանսգենդերների կողմից։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, դատարանը փաստացի ճանաչել է, որ գոյություն ունի 3-րդ սեռ, այսինքն՝ տրանսգենդերներ, որոնք ոչ արական, ոչ էլ իգական սեռի ներկայացուցիչներ են։
Դատարանի որոշմամբ՝ այսուհետ իշխանությունները պարտավոր են տրանսգենդերներին ճանաչել որպես 3-րդ սեռի ներկայացուցիչներ, որոնք պետք է օգտվեն նույնպիսի սոցիալական արտոնություններից, որոնցից օգտվում են Հնդկաստանում բնակվող մյուս փոքրամասնությունները։










