Ուկրաինայի նախագահի թեկնածու Ցարևին ծեծի են ենթարկել
Ուկրաինայի նախագահի թեկնածու, պատգամավոր Օլեգ Ցարևին ծեծի են ենթարկել: Նրա վիճակը ծանր է: Ինչպես հաղորդում է unian.net-ը, այս մասին հայտնել են պատգամավորի մամուլի ծառայությունից:
Ուկրաինական ICTV հեռուստաընկերության շենքում, ուր նա եկել էր «Խոսքի ազատություն» հաղորդման ուղիղ եթերին մասնակցելու համար, Ցարևն արգելափակվել և դաժան ծեծի է ենթարկվել իր թիմակիցների հետ: Ամբոխը պահանջել է, որ նա հանի իր թեկնածությունը նախագահական ընտրություններից: Հաղորդվում է, որ Ցարևին այնուհետ տարել են Ուկրաինայի Գլխավոր դատախազություն:
Պատգամավորը հայտարարել է, որ ոչ մի դեպքում, այդ թվում՝ ֆիզիկական սպառնալիքների, չի հանի իր թեկնածությունը, տեղեկացնում է Взгляд-ը:
«Այժմ ճնշման տակ՝ ես վայր չեմ դնի իմ լիազորություներն ու հայտարարություն գրի», - մասնավորապես հայտնել է նա:
Ավելի վաղ՝ ապրիլի 9-ին, Ցարևը հարձակման էր ենթարկվել նաև Նիկոլաևում: Պատասխանատվությունը ստանձնել էր «Պրավիյ սեկտորը»: Ուկրաինայում հարձակման էր ենթարկվել նաև մեկ այլ թեկնածու՝ Միխայիլ Դոբկինը:Նրա վրա նաև կանաչ լուծույթ էին լցրել:










