ՄքՔեյնն ԱՄՆ-ին կոչ է արել զինել Ուկրաինային
Երկուշաբթի Տալլին ժամանած ամերիկացի սենատոր Ջոն ՄքՔեյնը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է զինի Ուկրաինային, փոխանցում է Взгляд-ը:
«Մենք պետք է Ուկրաինային զենք տանք, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանել ինքն իրեն: Այժմ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը սպառնում է իր հարևանին: Ափսոսանքի է արժանի այն, որ ԱՄՆ-ն զենք չի տալիս Ուկրաինային», - էստոնական հեռուստատեսության եթերից հայտարարել է ՄքՔեյնը:
Ամերիկացի սենատորի կարծիքով` Ուկրաինայով հանդերձ Ռուսաստանը կայսրություն է, առանց Ուկրաինայի՝ պարզապես երկիր:
ՄքՔեյնը հայտնի է որպես Ռուսաստանի հետևողական քննադատ, նա և մեկ այլ սենատոր՝ Ջոն Հովենը, Էստոնիայում կհանդիպեն իշխանության ներկայացուցիչների: Սա տեղի է ունենում Ուկրաինայի արևելքում լարված իրավիճակի պահպանման և Էստոնիայում անվտանգության շուրջ մտահոգությունների աճի ֆոնին:










