ՄԱԿ-ը ներկայացրել է Ուկրաինայում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը

14:40 • 15.04.14

ՄԱԿ-ը ներկայացրել է Ուկրաինայում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը, որում նշվում է, որ կոռուպցիան, դատական համակարգում անկախության պակասն ու ոչ ազատ ընտրությունները եղել են ուկրաինական հեղափոխության հիմնապատճառները։

 

Ինչպես տեղեկացնում է Al Arabiya-ն, փաստաթղթի հեղինակները նշել են, որ անցած տարվա նոյեմբերին սկիզբ առած ու մինչ փետրվարի կեսերը շարունակված ցույցերի հետևանքով զոհվել է 121 մարդ, հիմնականում՝ ցուցարարներ։

 

Զեկույցում խոսվում է նաև ցուցարարների և ակտիվիստների հանդեպ բռնության ու կտտանքների բազմաթիվ դեպքերի մասին։

 

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովն արձանագրել է, որ Ղրիմում մարտի 16-ին կայացած հանրաքվեի արդյունքները չընդունող ակտիվիստների ու լրագրողների դեմ տեղի են ունեցել բռնություններ, հետապնդումներ, ինչպես նաև անհիմն ձերբակալություններ։ Հիշեցնենք, որ հանրաքվեի արդյունքներով՝ Ղրիմն անջատվել է Ուկրաինայից և միացել ՌԴ-ին։