Հարավային Կորեայում նավաբեկությունից հետո անհետ կորած է համարվում 290 մարդ (լուսանկարներ)
Հարավային Կորեայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով զոհերի և անհետ կորածների թիվն ավելի մեծ է, քան նշվում էր նախկինում, հայտնում է Interfax-ը:
Ճշգրտված տվյալով՝ փրկարարներին հաջողվել է տարհանել 180, այլ ոչ թե 338 հոգու: Անհետ կորածների թիվը 290 է, այլ ոչ թե 100, ինչպես նշվում էր նախկինում:
Առափնյա պաշտպանության ծառայությունից հաստատել են 2 հոգու՝ մի կնոջ և մի տղամարդու մահը: Միևնույն ժամանակ Sky News-ը հայտնել էր 3 զոհի մասին:
Նավաբեկության ժամանակ Sewol նավում 477 մարդ է եղել: Միջադեպը տեղի է ունեցել այսօր Հարավային Կորեայի հարավ-արևմտյան ափից մոտ 100 կմ հեռավորությամբ:













