Կանադան բոյկոտում է Արկտիկայի խորհրդի նիստը Մոսկվայում

09:36 • 16.04.14

Կանադայի Արկտիկայի հարցերով խորհրդի նախարար Լեոնու Ագլուկակը հայտարարել է, որ Կանադան չի մասնակցի Խորհրդի նիստին, որը կանցկացվի Մոսկվայում, հայտնում է The Globe and Mail-ը: Խոսքը փորձագետների մակարդակով նիստի մասին է: 

 

Նախարարը բացատրել է, որ մասնակցությունից հրաժարվելը պայմանավորված է  «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ապօրինի օկուպացիայով և Ղրիմում ու այլ շրջաններում սադրիչ գործողությունների շարունակմամբ»:

Միևնույն ժամանակ նախարարը նշել է, որ «Կանադան շարունակում է աջակցություն ցուցաբերել Արկտիկայի խորհրդի կարևոր աշխատանքին»:

 

Արկտիկայի խորհրդի կազմում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Դանիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Իսլանդիան և Նորվեգիան: