Ադրբեջանական բանակի զինվորը կրակել է ինքն իրեն
Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Նախիջևանի զորամասերից մեկում զինծառայողը կրակել է ինքն իրեն։
Վիրավորված Քյամրան Ջալիլովը տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ տարածված տեղեկատվության՝ նա վիրավորվել է զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկատվությունը։ Հարուցվել է քրական գործ, ընթանում է հետաքննություն։










