Կարիբյան ծովում 3300 կգ կոկաին են առգրավել՝ 110 մլն դոլար արժողությամբ

01:18 • 16.04.14

ԱՄՆ-ի առափնյա փրկարարական ծառայության աշխատակիցներն անցյալ ամիս 3300 կգ կոկաին են առգրավել Կարիբյան ծովի հարավարևմտյան հատվածում և այն երեքշաբթի բեռնաթափել են Մայամիում:


Ինչպես հայտնում է Busieness Insider-ը՝ Miami Herald-ին հղումով, առգրավված կոկաինի արժեքը կազմում է 110 մլն դոլար: Թմրանյութի մի մասն առգրավվել է մարտի 15-ին Ճամայկայի հարավում, մինչդեռ մնացած մասը բռնագրավվել է նավից, որը հայտնաբերվել է Կոլումբիայի և Հոնդուրասի միջև ջրային տարածքում: