Գերմանական խաղատները մի գիշերվա ընթացքում հաճախորդներին պատահաբար 10 մլն եվրո են տվել
Գերմանական խաղատները մի գիշերվա ընթացքում 10 մլն եվրոյի կորուստ են ունեցել՝ խաղային ավտոմատների ծրագրային ապահովման համակարգում տեղի ունեցած տեխնիկական խոտանի պատճառով։
Ինչպես նշում է Euromag-ը, խաղացողներից մեկը պատահաբար պարզել է, որ որոշակի հաջորդականությամբ կոճակները սեղմելու դեպքում մեքենան ավտոմատ կերպով ջեքփոթ է տալիս։ Այս տեղեկությունը, ինչպես նաև հաղթական կոմբինացիան արագորեն տարածվել է համացանցում, ինչի արդյունքում մեծ թվով մարդիկ խոշոր շահումներ են ունեցել։
Այժմ տեխնիկական խոտանի մասին տեղեկացվել են գերմանական գրեթե բոլոր խաղատների տնօրինությունները։ Նշվում է նաև, որ ոստիկանությունը կարող է չեղյալ հայտարարել այդ շահումները՝ դրանք որակելով որպես գողություն։










