Մայքլ Դուգլասը ՄԱԿ-ում ներկայացրել է «Զինաթափմանը նպաստելու 10 միջոց» գիրքը

10:30 • 16.04.14

Հոլիվուդյան դերասան Մայքլ Դուգլասը ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում ներկայացրել է «Զինաթափմանը նպաստելու 10 միջոց» գիրքը, որն ուղղված է երիտասարդ լսարանին։ Գիրքն արդեն վաճառքում է, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Գրքի հեղինակներն են ամերիկացի լրագրողուհի Քեթլին Սալիվանը և Նյու Յորքի համալսարանի դասախոս Փիթեր Լուկասը։ Ըստ նրանց՝ գիրքը կարող է հասարակության ուշադրությունը գրավել զենքի տարածման խնդրի հանդեպ։

 

Շնորհանդեսի ընթացքում Դուգլասը, ով ՄԱԿ-ի խաղաղության դեսպան է, կոչ է արել երիտասարդներին չլինել անտարբեր և ակտիվ մասնակցություն ունենալ զինաթամանն ուղղված գլոբալ շարժմանը։

 

«Այդ գիրքը գործելու կոչ է, որպեսզի ստեղծվի մի աշխարհ, որում մարդկանց բարյացակամությունը և խաղաղության ձգտումն ուժեղ կլինեն պատերազմական զենքից։ Դուք կարող եք կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Լինի դա բանակցային ակումբ, ֆիլմի նկարահանումներ կամ Twitter-ում արշավի նախաձեռնություն, ձեր գործողությունները կարող են ազդեցություն ունենալ։ Այդ գիրքը կարող է օգնել գտնել այն դերը, որը դուք կարող եք խաղալ զինաթափման հարցում»,- ասել է Դուգլասը։