Ղրիմում թույլ չեն տվել գեյ-շքերթի անցկացում
Սևաստոպոլի և Սիմֆերոպոլի իշխանությունները թույլ չեն տվել գեյ-շքերթների անցկացում, հայտնում է Interfax-ը:
Դրա համար հիմք է ծառայել օրենքը, որով արգելվում է նույնասեռականության քարոզչությունն անչափահասների շրջանում, որը գործում է Ռուսաստանում:
Ըստ աղբյուրի՝ տեղի սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները մերժումը կբողոքարկեն դատարաններում, անհրաժեշտության դեպքում նաև միջազգային ատյաններում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում և Եվրոպական դատարանում:










