Թագավորական շրջագայությունը շարունակվում է. փոքրիկ արքայազն Ջորջը ծնողների հետ ժամանել է Ավստրալիա (լուսանկարներ)

13:05 • 16.04.14

Մեկուկես շաբաթ Նոր Զելանդիայում անցկացնելուց հետո Քեմբրիջի դուքսն ու դքսուհին՝ արքայազն Ուիլյամն ու Քեյթը, իրենց որդու՝ արքայազն Ջորջի հետ պաշտոնական շրջագայության շրջանակներում ժամանել են Ավստրալիա։

 

Սիդնեյի օդանավակայանում, որտեղ վայրէջք է կատարել թագավորական զույգի ինքնաթիռը, հավաքված են եղել բազմաթիվ մարդիկ, որոնք ողջունելու են եկել ապագա միապետի ընտանիքին, նշում է Tatler-ը։

 

Ինչպես և Նոր Զելանդիայում, այնպես էլ այստեղ ներկաների ու լուսանկարիչների ուշադրության կենտրոնում է եղել հմայիչ Ջորջը։ Աղբյուրը նշում է, որ Քեմբրիջների ավստրալական այցելությունների ու ծրագրերի վերաբերյալ դեռևս ոչինչ հայտնի չէ։