Սիրիայում հայ զինծառայող է զոհվել

12:37 • 16.04.14

Հալեպի Ռամուսե շրջանում այսօր վաղ առավոտյան զոհվել է սիրիական բանակի զինծառայող Գոգո Աշնագըլյանը։

 

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության Հալեպի թղթակից Մարիա Գաբրիելյանը՝ Հալեպի լրատվական գրասենյակին հղումով, տեղեկացնում է, որ Գոգոն դեռ չէր բոլորել 20-ամյակը։

 

Զինծառայողի հուղարկավորության արարողությունը տեղի է ունենալու այսօր՝ Նոր Գյուղի Սբ Երրորդություն (Զվարթնոց) եկեղեցուց։