Կրամատորսկում ռուսական դրոշներով զինտեխնիկա է գտնվում. Ուկրաինայի ՊՆ-ն տեղեկությունը չի հաստատում

14:06 • 16.04.14

Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքի Օրջոնիկիձե փողոցում ռուսական դրոշներով զրահամեքենաներ են գտնվում, և հնարավոր է, որ դրանց մի մասը պատկանում է ուկրաինացի զինվորականներին, տեղեկացնում է unian.net-ը։
 

Նրանք շարժվում են Հին քաղաքից դեպի Սլավյանսկ։ Հայտնի է, որ տանկերին զինվորականներ են ուղեկցում։
 

Կրամատորսկում ռուսական զրահամեքենաների շարասյան հայտնվելու մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող Արտյոմ Շևչենկոն։


«Կրամատորսկում ռուսական դրոշով զրահատեխնիկայի շարասյուն՝ մինչև 10 միավոր տեխնիկայով»,-գրել է նա։

 

«ՈւԴԱՌ» կուսակցությունից պատգամավոր Սերգեյ Կունիցինը նշում է, որ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը չի հաստատել այդ տեղեկությունը։
 

«Պաշտպանության նախարարն այդ տեղեկությունը չի հաստատել»,-ասել է պատգամավորը։ 

 

ՊՆ պաշտոնյա Բոգդան Սենիկն էլ դրանց մասին վկայող լուսանկարներն ու տեսանյութը «ֆեյք» է անվանել։