Ուկրաինայի հարցով քառակողմ հանդիպումը դեռ օրակարգում է. Լավրով

11:40 • 16.04.14

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ուկրաինայի քառակողմ հանդիպման պլանները դեռ ուժի մեջ են, գրում է gazeta.ru-ն։
«Այդ հանդիպումը դեռ օրակարգում է»,- հայտարարել է արտգործնախարարը:

 

Նշվում է, որ հանդիպման հիմնական թեման պետք է դառնա Ուկրաինայում սահմանադրական բարեփոխման գործընթացի սկիզբը։

 

«Ուկրաինացիներն իրենք պետք է պայմանավորվեն, որովհետև ճգնաժամի ակունքներն Ուկրաինայի պետականության խորը ճգնաժամի մեջ են, և առանց բոլոր քաղաքական ուժերի ու շրջանների հավասար մասնակցությամբ երկխոսություն սկսելու՝ այդ ճգնաժամից հնարավոր չէ դուրս գալ: Նրանք, ովքեր ուկրաինացի ժողովրդի իրական բարեկամն են, պարտավոր են ներկայիս իշխանություններին ստիպել վերջապես խոսքից անցնել գործի և սկսել իրական, համապարփակ սահմանադրական գործընթաց, սահմանադրական բարեփոխման գործընթաց, որը թույլ կտա երկրի բոլոր շրջաններին ապահովել իրենց իրավունքներն ուկրաինական պետությունում»,- հավելել է Լավրովը: