Նյու Յորքի ոսկերչական խանութներից մեկից գողացել են Բեյոնսեի և այլ հայտնի աստղերի զարդերը (լուսանկարներ)

12:19 • 16.04.14

Նյու Յորքի Margo Manhattan ոսկերչական խանութից գողացվել են զարդեր, որոնք ստեղծվել են հատուկ հոլիվուդյան աստղերի համար, այդ թվում՝ Բեյոնսեի և Սելենա Գոմեսի, հայտնում է segodnya.ua-ն։

 

Հանցագործին հաջողվել է տանել մի քանի հազար դոլար արժողությամբ զարդեր։ Գողացված իրերի թվում եղել է նաև 2.150 դոլար արժողությամբ ապարանջանը, որը Բեյոնսեն կրել է «Blow» երգի տեսահոլովակում, և մատանիներ, որոնք ստեղծվել են հատուկ Սելենա Գոմեսի համար՝ յուրաքանչյուրը 500 դոլար արժողությամբ։ Խանութում ներկայացված են եղել նաև այլ զարդեր, որոնք երբեմն կրել են հայտնի դերասանուհիներն ու երգչուհիները։

 

Հանցագործը խանութ է մտել որպես հաճախորդ, երբ աշխատակիցներից ներսում եղել է միայն մենեջեր Մարսի Իմբերը, կապել է նրան և փակել խորդանոցում, որից հետո տարել է զարդերը ցուցափեղկերից և չհրկիզվող պահարաններից։
Ոստիկանությունն այժմ փնտրում է մոտ 30 տարեկան սևամորթ հանցագործին։

NYC PAPERS OUT. Social media use restricted to low res file max 184 x 128 pixels and 72 dpi

NYC PAPERS OUT. Social media use restricted to low res file max 184 x 128 pixels and 72 dpi

Margo Manhattan on Madison Ave. was robbed Friday afternoon, cops said.

NYC PAPERS OUT. Social media use restricted to low res file max 184 x 128 pixels and 72 dpi

Beyoncé wore a necklace from Margo Manhattan  in her music video to “Blow.”