Սոչի ուղևորվող Boeing 737-ը վերադարձել է «Դոմոդեդովո»՝ տեխնիկական խնդրի պատճառով
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել Boeing 737-ը, հաղորդում է interfax.ru-ն:
Գործակալության տվյալներով՝ ուղևորափոխադրող ինքնաթիռը, որը դուրս էր եկել Մոսկվայից և ուղևորվում էր Սոչի, վերադարձել է «Դոմոդեդովո»՝ շասսիների հետ կապված խնդրի պատճառով:
«Դոմոդեդովո»-ից կատարած թռիչքից հետո ինքնաթիռի մոտ խնդիր է առաջացել շասսիների հետ կապված, որոնք չեն փակվել, այդ պատճառով անձնակազմն օդանավակայան վերադառնալու և հարկադիր վայրէջք կատարելու մասին որոշում է կայացրել»,- հայտնել են օդանավակայանի դիսպետչերական ծառայությունից:
Ինքնաթիռում է եղել 120 ուղևոր: Դեպքի հանգամանքները պարզվում են:










