Օդեսայի «Անտիմայդանը» հայտարարել է «Օդեսայի Հանրապետության» ստեղծման մասին

13:40 • 16.04.14

Ուկրաինայի Օդեսայի շրջանի «Անտիմայդանը» շրջանը հռչակել է «ժողովրդական հանրապետություն» և կոչ է արել արգելափակել Օդեսայում տրանսպորտի շարժը, հաղորդում է Russia Today-ը՝ հղում անելով «Անտիմայդանի» պաշտոնական կայքին:

 

«Այսօրվանից Օդեսայի շրջանը հայտարարվում է Օդեսայի Ժողովրդական Հանրապետություն, որտեղ իշխանությունը պատկանում է միայն դրա տարածքում ապրող ժողովրդին»,- «Անտիմայդանի» պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունից մեջբերում է հեռուստաալիքը։

 

Մարտից երկրի դաշնայնացման կողմնակիցների հանրահավաքներ են տեղի ունենում Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկում, Խարկովում, Լուգանսկում։ Դրանց մասնակիցները պահանջում են հանրաքվե անցկացնել՝ որոշելու իրենց շրջանների կարգավիճակները։

Շաբաթ օրը ցույցերը տարածվել են նաև Դոնեցկի շրջանի այլ քաղաքներում՝ Սլավյանսկում, Մարիոպոլում, Ենակիևոյում, Կրամատորսկում և այլուր։