Ուկրաինան իր տարածքում ուժ կիրառելու իրավունք ունի. Լեհաստանի ԱԳՆ

10:51 • 16.04.14

Ուկրաինան իր տարածքում ուժ կիրառելու իրավունք ունի։ Այս մասին երեքշաբթի տեղական հեռուստատեսության երեկոյան հաղորդման ժամանակ ասել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:

 

«Ուկրաինան ակնհայտորեն կարող է ուժ կիրառել իր տարածքում առանց տարբերանշանների զինված մարդկանց դեմ, որոնք զբաղեցնում են օդանավակայանները»,- կարծում է նա, փոխանցում է Взгляд-ը:

 

Սիկորսկին չի դատապարտել Ուկրաինայի իշխանությունների կողմից զենքի կիրառումը: Նրա խոսքով՝ այդ քայլերը ՄԱԿ-ի կանոնադրության ոչ մի դրույթի չեն հակասում։

 

Պատասխանելով Արևմուտքի հնարավոր ռազմական օգնության մասին հարցին՝ նախարարը հիշեցրել է, որ «նման աջակցություն է տրվում դաշնակիցներին, իսկ Ուկրաինան պաշտոնապես դաշնակից չէ»։