Ռուսաստանը կարող է հայց ներկայացնել ԱՄՆ-ի դեմ՝ «Ռոսիա» բանկի նկատմամբ պատժամիջոցների համար
Ռուսաստանը կարող է հայց ներկայացնել ԱՄՆ-ի դեմ «Ռոսիա» բանկի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում, հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, հաղորդում է ria.ru-ն:
«ԱՀԿ-ն մեզ որոշ լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում. այժմ Ժնևում՝ ԱՀԿ-ի խորհրդում, մենք քննարկում էինք մեր կողմից ԱՄՆ-ի դեմ հայց ներկայացնելու հնարավորությունը՝ ռուսական բանկերի նկատմամբ իրենց պատժամիջոցների պատճառով: Մենք հույս ունենք օգտագործել ԱՀԿ-ի մեխանիզմը»,- ասել է Ուլյուկաևը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը պետք է զգուշությամբ ներդրումներ անի դոլարով և եվրոյով նոմինացված արժեթղթերում՝ հաշվի առնելով ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակը:










