Մերձդնեստրը դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին՝ անկախության ճանաչման խնդրանքով

18:00 • 16.04.14

Մերձդնեստրի Գերագույն խորհրդի պատգամավորները դիմել են Ռուսաստանին, ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին՝ խնդրելով ճանաչել հանրապետության անկախությունը։

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, Մերձդնեստրի պատգամավորների խոսքերով՝ նման փաստաթուղթ ընդունելու անհրաժեշտություն կար արդեն վաղուց։

 

«Նախաձեռնության հեղինակները մի խումբ խորհրդարանականներ են, նման դիմումներ ստացվել են նաև հանրապետության բոլոր քաղաքների և շրջանների ազգային պատգամավորներից, ինչպես նաև հասարակական միություններից»,-ասել է խորհրդարանի խոսնակ Միխայիլ Բուրլան։

 

Մերձդնեստրի պատգամավորները հղում են անում ՄԱԿ-ի կանոնադրությամբ ազգերի ինքնորոշման իրավունքին և տարածաշրջանում 2006թ.-ին անցկացված հանրաքվեի արդյունքներին, երբ չճանաչված հանրապետության բնակիչների 97%-ը կողմ էր արտահայտվել անկախությանն ու Ռուսաստանին միավորվելուն։

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ տեղեկացրել էին, որ Մերձդնեստրը պատրաստվում է նման նախաձեռնությամբ հանդես գալ։