Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լուգանսկի շրջանում պատանդների մասին

12:46 • 16.04.14

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լուգանսկի շրջանում երկու զինծառայողների պատանդառության մասին։ Այդ մասին չորեքշաբթի հաղորդում է նախարարության կայքը, գրում է ria.ru-ն:

 

Ուժայինների տեղեկություններով՝ ուկրաինացի սպային և պայմանագրային զինծառայողին առևանգել են անհայտ անձինք, երբ նրանք վերացնում էին ծառայողական ավտոմեքենայի անսարքությունները: Պաշտպանության նախարարության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 15-ին Լուգանսկի շրջանի Կրասնիյ Լուչ քաղաքի մոտ գտնվող ավտոճանապարհին։

 

«Այժմ Ուկրաինայի պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավարություններն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում առևանգված զինծառայողների արագ ազատման համար: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը զգուշացնում է այդ ահաբեկչական ակցիային ներգրավված անձանց, որ իրենց գործողությունները հակասում են Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների»,- ասվում է հաղորդագրության մեջ: