Դոնեցկի ոստիկանների մի մասն անցել է անջատողականների կողմը. Ուկրաինայի փոխվարչապետ

21:11 • 16.04.14

Դոնեցկի ոստիկանների մի մասն անցել է անջատողականների կողմը և գտնվում է նրանց ենթակայության տակ: Ինչպես տեղեկացնում է УНИАН գործակալությունը՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման:


Յարեմայի խոսքով՝ Դոնեցկում իրավիճակը շատ բարդ է: «Քաղաքապետը և վարչակազմի ղեկավարը մշտապես կապի մեջ են Կիևի հետ: Կան ոստիկաններ, որոնք պաշտպանում են Ուկրաինայի անկախության դիրքորոշումն ու չեն համագործակցում անջատողականների հետ: Կան նաև ոստիկաններ, որոնք գեորգյան ժապավեններ են կապել և անցել են անջատողականների կողմը», -աղբյուրը մեջբերում է Յարեմայի խոսքը:


Հիշեցնենք, որ զինված անձինք ապրիլի 16-ին գրավել են Դոնեցկի քաղաքային խորհրդի շենքը: Դոնեցկի քաղխորհրդի մամլո ծառայության ղեկավարի խոսքով՝ շենք են ներխուժել զինված մարդիկ՝ դիմակներով, որոնց թիվը 30-ին մոտ է եղել: