Վոլոդյա Ավետիսյանի դեմ ցուցմունք տվեցին. նա դատարան էր ներկայացել «Ռեժի´մ, ես հա´յ եմ, սպանի´ր ինձ» գրությամբ շապիկով

21:31 • 16.04.14

Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում առաջին անգամ նրա դեմ ցուցմունք տվեցին:

Վկան՝ Ալբերտ Մաթոսյանը,  ցուցմունքից հետո հեռացավ դահլիճից, սակայն դահլիճում ներկա ազատամարտիկները հասցրին նրան դավաճան անվանել: Իսկ դատավորը վերջինիս խոսքում հակասական ցուցմունք նկատեց:



Նշենք նաև, որ Վոլոդյա Ավետիսյանը դատարան էր ներկայացել «Ռեժի´մ, ես հա´յ եմ, սպանի´ր ինձ» գրությամբ սև շապիկով:


Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է 2013թ. սեպտեմբերի 20-ին՝ խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով։ Նա մեղադրվում է խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Հ. Զաքարյանից 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու մեջ: