Սահմանադրությունն անթաքույց ոտնահարվում է. «Դ!ԵՄ ԵՄ»-ը բողոքի ակցիա կանցկացնի նախագահականի դիմաց

11:12 • 17.04.14

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների դեմ հանդես եկող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը ապրիլի 18-ին՝ ժամը 19:30-ին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ Բաղրամյան 26 հասեցում բողոքի ակցիա կանցկացնի։

Այս մասին նախաձեռնությունը հաղորդագրություն է տեղադրել իր կայքում, որում ասվում է. «ՀՀ Նախագահը երկրի գլուխն է, ինչպես նաև Սահմանադրության ու սահմանադրական կարգի պահպանման երաշխավորը: Այսօր, երբ Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանի որոշումը կառավարության կողմից անթաքույց ոտնահարվում են, մենք պետք է մեր հստակ պահանջը և կոչը հղենք նախագահին՝ կատարելու Սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունները, որոնց պատշաճ չկատարումը խարխլում է մեր պետության իրավական հիմքերն ու անվտանգությունը:

Այսպիսով՝ ապրիլի 18-ին՝ ուրբաթ օրը՝ ժամը 19:30-ին, հավաքվում ենք Նախագահի նստավայրի դիմաց:

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ»։