Դոնեցկում անհայտ անձինք Իոսիֆ Կոբզոնի արձանը ներկել են ուկրաինական դրոշի գույներով
Դոնեցկում անհայտ անձինք ուկրաինական պետական դրոշի գույներով են ներկել ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնի արձանը, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Կոմունալ ծառայությունների աշխատակիցների խոսքով՝ արձանը կարգի բերելու համար կպահանջվի առնվազն մեկ օր:
2-մետրանոց բրոնզաձույլ արձանը, որը տեղադրվել է 2003 թվականին «Յունոստ» երիտասարդական պալատի մոտ գտնվող հրապարակում, մոտ մեկ ամիս առաջ կրկին տուժել էր. այդ ժամանակ արձանի վրա շագանակագույն ներկ էին լցրել։
Իոսիֆ Կոբզոնը ծնվել է 1937 թվականի սեպտեմբերին Դոնեցկի շրջանի Չասով Յար քաղաքում։










