Ֆրանսիան կործանիչներ է ուղարկում Բալթյան երկրների օդային տարծքում հերթապահելու համար
Ֆրանսիայի Ռազմական օդուժի կործանիչները մինչ ապրիլի վերջ կուղարկվեն հերթապահության Բալթյան երկրների օդային տարածքում՝ կապված ուկրաինական ճգնաժամի ֆոնին տարածաշրջանում լարվածության աճի հետ:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ Ֆրանսիայի բանակի գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գնդապետ Պասկալ Ժորժենին հղումով, դա կարվի ՆԱՏՕ-ի դիտորդական առաքելության շրջանակներում:
«Առաջիկայում նախատեսվում է ուղարկել 4 Rafale ինքնաթիռ», -հաղորդել է Ժորժենը:
Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի օդային տարածքում ՆԱՏՕ-ն հերթապահություն է իրականացնում 2004 թվականից: Մինչ 2014-ի մայիսը առաքելությունը ղեկավարում է ԱՄՆ-ն: Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունն արդեն հայտարարել է արևելաեվրոպական սահմաններին պաշտպանության ամրապնդման մտադրության մասին՝ կապված Ուկրաինայում անկայուն իրավիճակի հետ:










