Գագիկ Ծառուկյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Տրայան Հրիսթեայի և Դիրկ Լորենսի հետ

16:38 • 17.04.14

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ապրիլի 17-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի և նույն կառույցի քաղաքական, տնտեսական և տեղեկատվական բաժնի ղեկավար Դիրկ Լորենսի հետ: Այս մասին տեղեկացնում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:


Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ու խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր: