«Ջերիմենդերինգ». ԱՄՆ ընտրական համակարգում կիրառվող խարդախություն, որը թույլ է տալիս փոխել ընտրության արդյունքները
ԱՄՆ ընտրական համակարգը դեռևս 19-րդ դարում կիրառում էր «ընտրական աշխարհագրություն» կամ շրջանների սահմանների «ճեղքում» երևույթը, որի արդյունքում քվերակության արդյունքները տարբերվում են ի շահ այս կամ այն կուսակցության:
Ինչպես հայտնում է Russia Today-ը՝ Vox-ին հղումով, այդ երևույթն անվանում են «ջերիմենդերինգ» (Gerrymandering), որը թարգմանաբար նշանակում է «խարդախություն»: Սա այնքան էլ օրինական միջոց չէ, սակայն մինչ այժմ կիրառվում է երկրի օրենսդրական համակարգում:
«Ջերիմենդերինգ» տերմինն ստեղծվել է 1812-ին և իր անվանումն ստացել է Մասաչուսեթսի նահանգապետ Էլբրիջ Թոմաս Ջերիի անունից, որը հանուն իր կուսակցության հաղթանակի պարզապես սալամանդրի տեսքով «կտրել-առանձնացրել էր» անհրաժեշտ ընտրական շրջանը Բոսթոնի հյուսիսում: Հումորիստները, միացնելով «Ջերի» և «սալամանդր» բառերը, հետագայում ստացել են «ջերիմենդերինգ» տերմինը, որը նշանակում է նման շրջանների առանձնացումը:
Այդ ժամանակվանից ի վեր ԱՄՆ քաղաքական գործիչներն ակտիվորեն կիրառում են այս երևույթը՝ շրջանների սահմաններն ընդգծելով՝ ըստ իրենց անհրաժեշտ ձայների քանակի և տարօրինակ ձև և անհավասար ընտրողներ ունեցող շրջաններ ստեղծելով:
Այս դեպքում ոչ թե ընտրողներն են ընտրում քաղաքական գործչին, այլ՝ քաղաքական գործիչն է ընտրում իր ընտրողներին և նրանց թիվը:










