Մարտական մեքենան կրակ է բացել ուկրաինական Կրամատորսկ քաղաքի բնակիչների վրա

08:38 • 17.04.14

Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքում ուկրաինական բանակի դեսանտային մարտական մեքենան կրակ է բացել Կիևի նոր իշխանությունների հակառակորդների վրա, որի հետևանքով վիրավորվել է 3 մարդ, տեղեկացնում է Lenta.ru-ն։


Ինչպես հաղորդում է «Россия 24» հեռուստաընկերության թղթակիցը դեպքի վայրից՝ կրակ է բացվել անգամ անզեն բնակչության վրա, որոնք ավտոմեքենայով փորձել են կտրել օդանավակայան ուղևորվող ավտոշարասյունը։


Մարտական մեքենան շարժվել է օդանավակայանի կողմ, որը երեքշաբթի օրվանից գտնվում է ուկրաինացի զինվորականների վերահսկողության տալ։


Երեկ՝ ապրիլի 16-ին ռուսամետ ակտիվիստներին հաջողվել էր շրջափակել զրահամեքենաների շարասյունը, որը Կրամատովսկ էր մեկնում հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար։ Դաշնայնացման կողմնակիցներին հաջողվել էր զինաթափել 6 БТР-ներ և դրանք ուղարկել Իվանովկա գյուղի կողմ։


Ապրիլի 14-ին Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցները, զինված անձանց աջակցությամբ գրավել էին Կրամատորսկի օդանավակայանը։ Ականատեսները պատմել էին, որ այդ շրջանում դեսանտ է իջեցվել, փոխհրաձգություն է տեղի ունենցել։ Հաջորդ օրը մարտական գործողությունները դադարել էին, սակայն հաղորդվել էր զոհերի և վիրավորների մասին։