LifeNews հեռուստաալիքը հայտնել է, որ իր թղթակիցը կորել է Մարիուպոլում

11:19 • 17.04.14

Ռուսական LifeNews հեռուստաալիքը հայտարարել է, որ իր թղթակիցը կորել է Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում, հաղորդում է ria.ru-ն:

 

Ուկրաինական Ազգային գվարդիայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան անհայտ անձինք հարձակվել են Դոնեցկի շրջանի Մարիուպոլում գտնվող Զինված ուժերի զորամասի վրա:

 

Իրադարձությունների վայրում էր աշխատում նաև հեռուստաալիքի նկարահանող խումբը: LifeNews-ի տվյալներով՝ թղթակիցը և օպերատորը փորձել են մոտենալ զորամասին, այդ ժամանակ մթության մեջ կրակոցներ են հնչել:

 

«Վերջին մի քանի ժամը LifeNews-ի թղթակից Քրիստինա Բաբաևան կապի դուրս չի եկել, նրա հեռախոսն անհասանելի է»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: