Լիտվայի խորհրդարանը եվրոյին անցնելու օրենք է ընդունել

14:36 • 17.04.14

Լիտվայի խորհրդարանն այսօր եվրոյին անցնելու օրենք է ընդունել։ Փաստաթղթում նշվում են ազգային դրամական միավորը (լիտա) համաեվրոպականով փոխարինելու մեխանիզմները, որը պետք է կատարվի 2015-ին, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

«Լիտվան ֆինանսական եվրոգոտում ներառելու մասին որոշումը Եվրոպական հանձնաժողովի կողմից կընդունվի հունիսի սկզբին։ Մեր տնտեսական ցուցանիշները գրեթե երաշխավորում են դրական որոշում»,- նշել է Լիտվայի ֆինանսների նախարար Ռիմանտաս Շաջյուսը։

 

Առձեռն լիտաները եվրոյով փոխարինելը Լիտվայի բանկը կիրականացնի անվճար՝ առանց քանակային և ժամանակային սահմանափակումների։ Առևտրային բանկերը միևնույն պայմաններով փոխանակումը կիրականացնեն կես տարվա ընթացքում։