Պուտինը՝ առաջին տիկնոջ մասին. «Սկզբից նախկին կնոջս պետք է ամուսնացնեմ»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով հարցին, թե երբ է Ռուսաստանը տեսնելու նոր առաջին տիկնոջը, ասել է, որ սկզբից պետք է նախկին կնոջն ամուսնացնի, իսկ հետո նոր մտածի իր մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Սկզբից պետք է նախկին կնոջս՝ Լյուդմիլա Ալեքսանդրովնային ամուսնացնեմ, իսկ արդեն հետո մտածեմ իմ մասին»,- ասել է Պուտինն ամենամյա «ուղիղ գծի» շրջանակում, որի ժամանակ նա պատասխանում է ռուսաստանցիների հարցերին։










