Պուտինին տեղեկացրել են անկախության ճանաչման համար Մերձդնեստրի դիմումի մասին

12:26 • 17.04.14

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացվել է պետության անկախությունը ճանաչելու՝ Մերձդնեստրի իշխանությունների խնդրանքի մասին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով rusnovosti.ru-ին։


«Դիմումի դիտարկման հստակ ժամկետները դեռ հայտնի չեն»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ չգիտի, թե ինչ խողովակներով է ստացվել դիմումը:


Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մերձդնեստրի իշխանությունները դիմել են Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով նախաձեռնել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության՝ որպես ինքնիշխան անկախ պետություն ճանաչման գործընթացը: