Associated Press-ն ընդհատել է Պուտինի ելույթը՝ ԱՄՆ-ի մասին հարցի ժամանակ. ռուսական ԶԼՄ-ներ

17:32 • 17.04.14

Ամերիկյան Associated Press տեղեկատվական գործակալությունն ընդհատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղիղ եթերի հեռարձակումը, երբ ռուս քաղաքական գործիչ Իրինա Խակամադան սկսել է հարցեր տալ ԱՄՆ-ի մասին։ Եթերն ընդհատվել է այն պահին, երբ Խակամադան նշել է այն գումարը, որն ԱՄՆ-ն հատկացնում է ուկրաինական ընտրությունների համար, հայտնում է lenta.ru-ն՝ Russia Today-ին հղումով։

 

Մասնավորապես, Խակամադան հետաքրքրվել է, թե կարող է արդյոք Ռուսաստանն առաջարկել այնպիսի տարբերակ, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ փոխհամաձայնություն գտնվի։

 

Պատասխանելով հարցին՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման հարցում և կանի ամեն ինչ՝ այդ վստահությունը վերականգնելու համար։