Ես չեմ պատրաստվում հավերժ նախագահ մնալ. Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում հավերժ նախագահ մնալ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Վլադիմիր Պուտինն այդ հայտարարությունն արել է ամենամյա «ուղիղ կապի» շրջանակներում՝ ՌԴ քաղաքացիների հետ շփման ընթացքում՝ պատասխանելով նրանց հարցերին։ Նա նաև ասել է, որ եթե նախագահ չլիներ, ապա կապրեր Սանկտ Պետերբուրգում։
Ընդհանուր առմամբ, դեռևս ուղիղ եթերի սկզբից մեկ ժամ առաջ Պուտինին ուղարկվել էր 2.5 մլն հարց։ Հիմնականում ՌԴ նախագահին ուղղված հարցերն առնչվել են Ուկրաինայում վերջին ամիսներին շարունակվող իրադարձություններին։










