Twitter-ի փոխնախագահը «սելֆի» է արել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ

14:49 • 17.04.14

Twitter-ի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը «սելֆի» (ինքնալուսանկար) է արել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

 

Լուսանկարը տարածել է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը՝ Twitter-ի իր միկրոբլոգում։

 

Րաֆֆի Գրիգորյանը Հայաստան կատարած մեկշաբաթյա այցի ընթացքում նախատեսում է ծրագրավորման դասընթաց անցկացնել, վարել հանրային դասախոսություն, հանդիպել Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների և կառավարության անդամների հետ: