Ռասմուսենը չի ձայնագրել Պուտինի հետ զրույցը Դանիայի վարչապետի պաշտոնն զբաղեցրած ժամանակ. ՆԱՏՕ

20:08 • 17.04.14

ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանու Լունգեսկուն հինգշաբթի հայտնել է լրագրողներին, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը չի ձայնագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը՝ դեռևս Դանիայի վարչապետի պաշտոնն զբաղեցնելիս: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

 

Հիշեցնենք, որ հինգշաբթի ավելի վաղ Վլադիմիր Պուտինը, ռուսների հետ «ուղիղ գծի» զրույցի շրջանակում հայտնել է, որ չծրագրված հանդիպմանը այն ժամանակ դեռևս Դանիայի վարչապետ Ռասմուսենը գաղտնի ձայնագրել է իրենց խոսակցությունը, այնուհետև հրապարակել մամուլում: