ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Ուկրաինա այցելելուց
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Ուկրաինա, հատկապես՝ որոշակի շրջաններ այցելելուց, հայտնում է Russia Today-ը:
Հակացուցված են այցերը հատկապես Ղրիմ, Խարկով, Դոնեցկ և Լուգանսկ: Իրավիճակն Ուկրաինայում անկանխատեսելի է և կարող է արագ փոփոխվել. նախազգուշացրել է ամերիկյան կողմը:
Ամերիկյան կողմի այս քայլը պայմանավորված է «Ղրիմում և Ուկրաինայի արևելյան սահմանի մոտ Ռուսաստանի ռազմական ներկայության» մասին ենթադրություններով:
Ավելի վաղ Պետքարտուղարությունն ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ էր տվել մինչև հունիսի 13-ը զերծ մնալ նաև Ռուսաստան այցելելուց:










