Իրանի հարավում 5,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

10:43 • 17.04.14

Իրանի հարավում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Իրանի պետական հեռուստատեսությանը:

 

Երկրաշարժը գրանցվել է Բուշերի նահանգի Շոնբե տեղանքում, որը թեթև է բնակեցված: Երկրաշարժը գնահատվում է իբրև միջին ուժգնության, տուժածների մասին լուրեր չեն ստացվել: 

 

Անցած տարի ապրիլին նույն շրջանում 6.1 մագնիտուդ երկրաշարժից տասնյակ մարդիկ էին զոհվել, կային հարյուրավոր վիրավորներ:

Աղբյուրը հիշեցնում է, որ Իրանում օրական միջինը մեկ թեթև երկրաշարժ է գրանցվում։

 

2003-ին 6,6 մագնիտուդ երկրաշարժից 26.000 հազար մարդ էր զոհվել Բամ քաղաքում: